Հայերեն   English   Русский  

Արսեն Գյուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին


  
դիտումներ: 1650

Ֆրանսիան պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնող 30-ամյա հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գյուլամիրյանը Մարսելում հոկտեմբերի 20-ին պաշտպանեց այս տարվա գարնանը նվաճած WBA-ի

վարկածով չեմպինոնական գոտին: Գյուլամիրյանի մրցակիցը 28-ամյա ավստրալացի Մարկ Ֆլանագանին էր: Ֆլանգանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2009 թվականից և, մինչ Գյուլամիրյանի հետ մենամարտը, անցկացրած 29 հանդիպումներից 24–ում հաղթել էր:

Հայազգի բռնցքամարտիկը գրագետ մարտավարությամբ անցկացրեց մենամարտը և 9–րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթակելով մրցակցին` պաշտպանեց չեմեպիոնական գոտին` շարունակելով հաղթարշավն ու անպարտելի հանդիպումների շարքը` 24-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով:

Գյուլամիրյանը բռնցքամարտի Ֆրանսիայի ազգային հավաքականի անդամ է, սակայն յուրաքանչյուր մենամարտից և հաղթանակից հետո նա, երբեք չմոռանալով հայկական արմատները, ռինգում բարձրացնում ու ծածանում է հայոց եռագույնը:

Նշենք, որ Արսեն Գյուլամիրյանը ծնվել է Հայաստանում 1987 թվականի ապրիլի 10-ին: Ֆրասիա է տեղափոխվել 7 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին: Արսենը բռնցքամարտով զբաղվել է 13 տարեկանից և արդեն 15 տարեկանում դարձել է պատանիների Ֆրանսիայի չեմպիոն: Դրանից հետո էլ Թուլուզում բնակվող հայազգի բռնցքամարտիկը մի շարք այլ տիտղոսներ է նվաճել Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: