Կերչի հրաձիգը հարձակումից առաջ այրել է իրերն ու թաղել չհրկիզվող պահարանը
РЕН ТВ հեռուստաընկերության տվյալներով՝ այրված իրերի թվում եղել են նրա լուսանկարները, տետրեր, տեղեկատվական կրիչներ, ինչպես նաև կրոնական գրականություն:
Հեռուստաընկերության ցուցադրած տեսաձայնագրությունում երևում է, թե ինչպես է Ռոսլյակովը չհրկիզվող պահարանն ամայի տեղ տանում, որը որոշ տվյալներով թաղել է:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Ռոսլյակովը միայնակ է գործել, իսկ հարձակումը նախապատրաստել է 2017 թվականի հունվարից:
Ռուսաստանի քննչական կոմիտեում հայտարարել էին, որ երիտասարդին հետմահու հոգեբանական և հոգեբուժական հետազոտությունների կենթարկեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, իսկ հիվանդանոցներում 46 քաղաքացի է շարունակում մնալ: