Հայերեն   English   Русский  

Ջորջ և Ամալ Քլունիների ներկայացուցիչը հերքել է զույգի ամուսնալուծության մասին լուրերը


  
դիտումներ: 1042

Ջորջ և Ամալ Քլունիների ներկայացուցիչը հերքել է InTouch-ի տարածած այն լուրերը, որ զույգը պատրաստվում է 200 միլիոն արժողությամբ համաձայնագրով բաժանվել: Ներկայացուցիչը նշել է, որ այդ պատմությունը ամբողջովին հորինված է իրենց ամսագիրը վաճառելու նպատակով:

Ենթադրյալ աղբյուրը InTouch-ին հայտնել էր, որ Ջորջի և Ամալի ամուսնությունը լի է վիճաբանություններով, իսկ Ամալը արհամարհանքով է վերաբերվում Հոլիվուդին և Ջորջի ընկերներին, իսկ ընտանիք կազմելու շուրջ նրանց վիճաբանությունները ընկերներին ապացուցել են, որ զույգը ձախողվել է:

Մեկ այլ աղբյուրի տեղեկություններով Ամալը գոռոզ է: Նա կարծում է, որ աշխարհի ամենահայտնի կինն է և իրեն ազնվականի նման է պահում, որտեղ էլ որ գնում է:InTouch-ը հայտնում է, որ Ջորջը և Ամալը որոշել էին երեխա որդեգրել կամ երեխա ունենալ իրենց ամուսնության առաջին տարում, սակայն Ամալը որոշել է փոխել այդ համաձայնությունը և ամբողջովին կարիերայով զբաղվել, ինչը մեծ լարվածություն է առաջացնում նրանց միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: