Հայերեն   English   Русский  

Ահմեդ Դավութօղլուն խոստացել է Պյոտր Պորոշենկոյին մտածել ֆինանսական աջակցության հարցի շուրջ


  
դիտումներ: 851

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի Դավոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմանի հարաբերությունների համագործակցության բարելավման և Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցության խնդիրները:

Համապատասխան հայտարարություն տարածվել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության կողմից: Գրում է Vesti.ru-ն: “Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարևոր են ոչ միայն ձեզ համար, այլև ամբողջ աշխարհի”, - հայտարարել է Դավութօղլուն:

Իր հերթին Պորոշենկոն կոչ է արել համատեղ ջանքերով պայքարել տարածաշրջանային անվտանգության ապահովման համար` մասնավորապես ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությանը և ուկրաինական տնտեսության մեջ թուրքական ներդրումներին վերաբերող հարցեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: