Հայերեն   English   Русский  

Հորդանանը կարող է ԻՊ-ի հաջորդ զոհը դառնալ


  
դիտումներ: 960

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ամրապնդում է իր դիրքերը Հորդանանում: Գրում է Vesti.ru-ն:

«National Interest» ամսագրի կարծիքով՝ Հաշիմիտ թագավորությունը լուրջ վտանգի մեջ է հայտնվել: Երկրում առկա հիմնական խնդիրներն են գործազրկությունը, աղքատությունը, թույլ կառավարումը և կրոնական ծայրահեղականությունը:

Այժմ Հորդանանն ԻՊ-ի օտարերկրյա զինյալների շարքերում երրորդ տեղն է զբաղեցնում: Նրանց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 3 հազար մարդ: Շուտով ԻՊ-ի զինյալները Սիրիայում և Իրաքում պարտությունների պատճառով կարող են իրենց հայրենիք վերադառնալ: Նրանք երկրի ներսում լուրջ սպառնալիք են ներկայացնում անվտանգության համար: Բացի այդ Հորդանանում Սիրիայից շուրջ 658 հազար փախստական կա: Կյանքի վատ պայմանները կարող են դրդել նրանց միանալ արմատականներին:

Երկրում ծայրահեղականության խնդիրը մեծանում է 2015 թ. ի վեր: Այս տարվա օգոստոսին Էս Սալթ քաղաքում ահաբեկչական հարձակում իրականացվեց, որի հետևանքով հորդանանցի 4 զինվորական զոհվեց: Հարձակման վայրից ոչ մեծ հեռավորության վրա բազմաթիվ պայթուցիկ սարքեր հայտնաբերվեցին, որոնք ծայրահեղականները նախատեսում էին օգտագործել նոր հարձակումների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: