Հայերեն   English   Русский  

Իտալիայում վախճանվել է ամենածեր բանտարկյալը


  
դիտումներ: 786

Իտալիայի ամենածեր բանտարկյալը՝ հզոր հանցավոր «Նդրանգետա» կազմակերպության ամենաարյունարբու ղեկավարներից մեկը՝ Ֆրանչեսկո Բարբարոն, մահացել է Պարմայի հիվանդանոցում 92 տարեկան հասակում:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մահվանից մի քանի օր առաջ Բարբարոյի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և ցմահ բանտարկյալը խիստ ռեժիմի բանտից, որտեղ փակված էր վերջին 3 տարիներին, փոխադրվել է հիվանդանոց:

Բարբարոն գլխավորում էր «Նդրանգետայի» ամենավտանգավոր կլաններից մեկը, որը հարավիտալական Կալաբրիա երկրամասից իր ազդեցությունը տարածում էր ողջ աշխարհում, ներառյալ՝ Լատինական Ամերիկան և Ավստրալիան: 1980-ական թթ. նա ակտիվ զբաղվել է մարդկանց առևանգումով, բայց հետագայում անցել է թմրանյութերի միջազգային առևտրին՝ միաժամանակ սերտ կապեր ունենալով հարազատ Կալաբրիայի քաղաքական և կառավարական էլիտայի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: