Արմեն Եփրեմյան. «Սպորտն ինձ համար ապրելակերպ է»
76 կգ քաշային կարգում, անզիջում պայքարում Արմենը հաղթեց արաբ մրցակից Սադոկ Սեբկիին` նվաճելով WBO միջազգային գոտու համար պայքարելու ուղեգիրը
Հայ բռնցքամարտիկը հաղթանակը նվիրեց իր կրտսեր ընկերջը`հայ-ադրբեջանական սահմանին զոհված Նարեկ Հարությունյանին:
Անկախի հետ զրույցում Արմեն Եփրեմյանը պատմում է մենամարտից ստացած տպավորությունների, դեպի հաղթանակ տանող ճանապարհի, և հաջողության հասնելու մասին:
- Շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մենամարտից առաջ բավական լուրջ նախապատրաստական շրջան եմ անցնում: Շատ կորևոր է ինձ համար ռինգ դուրս գալ հաղթական ոգով:
Մրցակիցս` արաբ Սադոկ Սեբկին բավավական ուժեղ էր, սակայն ես ավելի լավ էի պատրաստվել, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, որովհետև հիմքում ուղեգիրն էր WBO intercontinental գոտում համար: Մրցավարների մրաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ինձ: Նշեմ, որ ծննունդով Ապարանի Զովունի գյուղից եմ, և յուրաքանչյուր հաղթանակ պարտավորեցնում է նորից ու նորից քրտնաջան աշխատել և գերազանցել ինքս ինձ:
-Դուք Ձեր հաղթանակը նվիրեցիք հայ-ադրբեջանական սահմանին զոհված Նարեկ Հարությունյանի հիշատակին. նախապե՞ս էիք որոշել:
-Իմ քայլն աննշան էր 19-ամյա տղայի սխրանքի համեմատ: Անձամբ ճանաչում էի Նարեկին: Յուրահատուկ մարդ էր, ընկերասեր, հարգված համագյուղացիների կողմից: Նա մարզվել էր ինձ հետ և հեռանկարային մարզիկ էր: Լսելով բոթը` բոլորի պես մեծ ցավ ապրեցի և իմ առջև նպատակ դրեցի հաջորդ մենամարտս հաղթել ու նվիրել Նարեկին` այդ կերպ հարգանքի տուրքը մատուցելով: Դրանով էր պայմանավորված, որ ինձ համար շատ կարևոր էր այս մենամարտը: Ապարանցու թասիբն էր խոսում և կռվում էի Նարեկի համար:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով. մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայամանավորված:
-Պատանի տարիքից սկսել եմ մարզվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ: Սակայն լուրջ չէի մոտենում մարզաձևին: Ավագ եղբայրս` Տիգրան Եփրեմյանն էր ավելի լուրջ մարզվում, ես այլ նախասիրություն ունեի: 8 տարի զբաղվել եմ պարով` հաճախելով Զովունի գյուղի «Բյուրակն» համույթ: Հաջողույթուններ եմ գրանցել այս ասպարեզում: Անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ հետագայում հանդես կգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտում և պարն ինձ կօգնի ոտքերի լավ տեղաշարժի համար: Շնորհակալ եմ պարուսույցներիս` Էդիկ Խաչատրյանին և Սամվել Ավետիսայանին:
Ծառայությունից վերադառնալուց հետո եղբայրս հորդորեց և ուժ տվեց, որ վերսկսեմ մարզումները: 2007 թվականից Սամվել Սողոմոնյանի խորհրդով սկսեցի մարզվել «Դինամո» ՄՀԿ-ում: Հաջողությունը երկար սպասեցնել չտվեց: 2008 թվականին դարձա Հայաստանի առաջնության չեմպիոն` ընդգրկվելով հավաքականում: Հայաստանի կրկնակի չեմպիոն եմ, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Ֆրանսիա տեղափոխվեցի 2012-ին` պրոֆեսիոնալ բռնցքամարտի ճանապարհը ընտրելով: Լավ բազա ունենալով, կայացած լինելով` կարողացա արագ հարմարվել: Սամել Սողոմոնյանի, «Դինամո» ՄՀԿ-ի բոլոր մարզիչների և իմ ընկերների շնորհիվ է, որ ես այսօր հաջողություններ եմ գրանցում:
Ֆրանսիայում ունեմ լավ թիմ, որի հետ աշխատում եմ: Ցանկանում եմ նշել իմ ընկեր ու մարզիչ Արտակ Մելքումյանի, և մենեջեր Ֆաբ Պիչիոնիի անունները, որոնց հետ աշխատում եմ:
-Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
-Եթե սպրոտն այսօր միլիոնավոր մարդկանց համար աշխատանք ու զբաղմունք է, ինձ համար ապրելակերպ է, առանց որի չեմ պատկերացնում ինձ: Նպատակի հասնելու համար հարկավոր է գիտակցաբար անել սիրած գործը: Քրտնաջան աշխատանքի դեպքում միայն պտուղները տեսանելի կլինեն, և արդյունքը սպասեցնել չի տա: Այժմ արդեն հնարավորոթյուն ունեմ մենամարտելու բարձր գոտիների համար և դառնալ աշխարհի չեմպիոն: 2017 թվականին հաղթել եմ 2 գոտի. առաջինը` Benelux գոտին, երկրորդը` UBO international-ը, ինչն ինձ համար լուրջ հաջողություն էր:
7 տարի է, ինչ մարզվում եմ Ֆրամսիայում, սակայն հայրենիքս մշտապես սրտումս է: Ամեն անգամ օտար երկրում եռագույնը ծածանելով հպարտանում եմ իմ արմատներով և հայ լինելով: