Հայերեն   English   Русский  

Հայաստանի սեղանի թենիսիստուհիների առաջին հաղթանակը Ռոտերդամում


  
դիտումներ: 1121

Ռոտերդամում շարունակվող Եվրոպայի ուսանողական մարզական երկրորդ խաղերի ծրագրով սեղանի թենիսիստուհիների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականը, որն ընդգրկված է C խմբում, 3:1 հաշվով հաղթեց Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանի թիմին ու խմբում գրավեց 3-րդ տեղը:


Մերոնք պայքարը շարունակում են 9-16-րդ տեղերի համար:

Խմբի հաղթող դարձավ Կազանի թիմը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ 3:0 հաշվով առավելության հասնելով Հանովերի համալսարանի մարզուհիների թիմի նկատմամբ: Վերջիներս խմբում ճանաչվեցին 2-րդն ու Կազանի թիմի հետ կմասնակցեն 1-8-րդ տեղերի համար մղվող պայքարին:

Հավելենք, որ մեր թենիսիստուհիները մրցելու են D խմբում վերջին` 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի թիմի հետ: Վերջինս խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումներում էլ տանուլ է տվել 0:3 հաշվով:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: