Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում 19-ամյա ամերիկուհին ձերբակալվել է ԻՊ-ին միանալու որոշման համար


  
դիտումներ: 802

19-ամյա ամերիկուհին չորս տարի բանտում կանցկացնի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին միանալու որոշման համար: Շենոն Կոնլին մեղադրվում է ԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Կոնլին ձերբակալվել է Դենվերի օդանավակայանում անցյալ տարվա ապրիլ ամսին: Գրում է RT-ն: Նա պատրաստվում էր Գերմանիա մեկնել, իսկ այնտեղից՝ Թուրքիա:

Իշխանությունների տվյալներով՝ աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ մի տղամարդու հետ, ով կռվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքերում: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամուսնությունից հետո աղջիկը պլանավորում էր միանալ ծայրահեղականներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: