Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը
դիտումներ: 641
Հեռուստաընկերության տվյալներով՝ ևս 228 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Ինչպես նշվել է, կրակը ոչնչացրել է 6.47 հազար շենքեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 29 մարդ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կալիֆոռնիայի հյուսիսում անտառային հրդեհը ամբողջովին ոչնչացրել է Փարադայս քաղաքը: