Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում հակամարտության սրացումը կհանգեցնի ՌԴ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վատթարացմանը. Մոգերինի


  
դիտումներ: 789

Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում բացահայտ զինված հակամարտության սրացումն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների վատթարացմանը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոգերինին այսօր հայտարարել է, որ Մարիուպոլի բնակելի թաղամասերն այսօր ռմբակոծվել են անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից: ԳրումէRussian.rt.com-ը:

Քաղաքական գործիչը համարում է, որ իրականացված հրետանային ռմբակոծությունը դարձել է Դոնբասում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք հարձակումների հետևանքը:

«Այս բացահայտ զինված հակամարտության հետագա սրացումը ողբերգական հետևանքների կհանգեցնի և արդյունքում կտուժի արդեն վաղուց տառապող ժողովուրդը: Այդ սրացումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վատթարացմանը», - հայտարարել է Մոգերինին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: