Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել


  
դիտումներ: 884

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրում ռազմական դրություն մտցնելու մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրամանագիր է ստորագրել: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի առաջնորդի կայքում: Ռազմական դրությունը կգործի նոյեմբերի 26-ից (մոսկովյան ժամանակով 15.00-ից) մինչև 2019 թ. հունվարի 25-ը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փաստաթուղթը կցված է առանց 12-րդ կետի, որը գաղտնի է հանդիսանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն և Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը աջակցել են երկրում 60 օր ռազմական դրություն մտցնելու որոշմանը:

Տվյալ որոշումը պետք է հաստատի Գերագույն ռադան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: