Ուկրաինան ԱՄՆ-ի հետ քննարկում է երկրում ռազմաբազայի կառուցման հնարավորությունը
Այդ մասին հայտնում է iz.ru պորտալը` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվել է, որ այդ տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը: Նրա խոսքերով` Կիևին ամերիկյան բազան անհրաժեշտ է Մոսկվայի «սպառնալիքներից» պաշտպանվելու համար:
«Եթե խոսենք քաղաքական մակարդակի մասին, ապա դրա շուրջ ամերիկացիների հետ երկխոսություն տարվում է: Եթե իրավականի մասին, ապա հավանաբար պետք է նշեմ, որ ավելի մոտ ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանը», - բացատրել է Վիննիկը:
Ընդ որում` ամերիկյան քաղաքական շրջանակներում մեկ այլ աղբյուր նշել է, որ «տվյալ քայլը Մոսկվայի հետ հարաբերությունները կարող է ավելի լարել», հետևաբար Վաշինգթոնը դեռևս երաշխիքներ չի տալիս Կիևին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է արել Եվրոպային հակառուսական պատժամիջոցներով աջակցել Ուկրաինային: