Հայերեն   English   Русский  

Վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին. Արտակ Բեգլարյան


  
դիտումներ: 934

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«1989թ. դեկտեմբերմեկյան որոշման տարեդարձի առթիվ նշեմ, որ վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին:

Այս նպատակի շուրջ շատերն են միակարծիք, քննարկման ու բանավեճի ենթակա է ավելի շատ լավագույն մեխանիզմի ու պահի ընտրության հարցը:

Մեկ ազգ, մեկ հայրենիքն իրականություն է, մնում է դրանց ավելանա մեկ պետականությունը...»:

1989 թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցել Ադրբեջանին։ Սույն որոշումը մարզում իրականացնելու էր կազմկոմիտեն, հայատյաց նախագահ Վ. Պ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին ՀԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: