Հայերեն   English   Русский  

Մենք չենք տեսնում նաև փորձառու և խնդիրներին հրատապ արձագանքելու ունակ քաղաքական թիմ.Արթուր Բաղդասարյան


  
դիտումներ: 854

Քարոզարշավի 7-րդ օրը ՕԵԿ նախագահԱրթուրԲաղդասարյանըայցելելէրԼոռումարզ: Այցը նշանավորվեց Սպիտակ քաղաքի սուրբ Հարություն եկեղեցում կատարված մոմավառությամբ:

Սպիտակի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ, որոնք եկել էին աջակցելու ՕԵԿ-ին տեղի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանի ղեկավարությամբ պատրաստակամություն հայտնեցին ներդնել ողջ ջանքերը հանուն ՕԵԿ ծրագրային դրույթների իրականացման: Արթուր Բաղդասարյանը հավաքված մարդկանց ներկայացրեց կուսակցության նպատակները, առկա խնդիրները և դրանց լուծման իր մոտեցումները:

Սպիտակից հետո մյուս կանգառը Ստեփանավանն էր, որտեղ Արթուր Բաղդասարյանը քաղաքի վարկանիշային թեկնածու Աշոտ Հայրապետյանի և հավաքված ՕԵԿ անդամների և համակիրների հետ շրջեց քաղաքի փողոցներով: Ստեփանավանի հրապարակում Արթուր Բաղդասարյանը իր հնչեցրած ելույթում շեշտադրեց նոր աշխատատեղերի ստեղծման, պրոֆեսիոնալ բանակին անցնելու անհրաժեշտությունը.

''Հայաստանում մարդիկ աշխատանք չունենալու պատճառով իրենց ճակատագիրն են փնտրում օտար ափերում: Մենք առաջարկում ենք մարզաբնակ տարածքներում, գյուղերում, մարդկանց աշխատանքը համարել որպես աշխատանքային ստաժ: Այդ սկզբունքը առկա է Ֆրանսիայում, Գերմաիայում և մի շարք այլ երկրներում: Մեր առանցքային նպատակներից է նաև աստիճանական անցումը վարձատրվող պրոֆեսիոնալ բանակին, որի մասին մենք բազմիցս նշել ենք մեր ելույթներում'':

Շարունակելով քարոզարշավը ՕԵԿ նախագահը այցելեց նաև Վանաձոր: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց սթափ գիտակցությամբ կատարել ընտրություն հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի շենացման.

''Մենք պարտքի և պատասխանատվության զգացում ենք կրում շարունակելու մեր կիսատ թողած գաղափարները:Մեզ տրված վստահության քվեն նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ, անվճար մանկապարտեզներից անցի ձևավորում ողջ պետության տարածքում, առողջապահության և կրթության հասանելիություն, զինված ուժերի արդիականացում և այլն: Գաղափարական ընտրապայքարում դուքորոշեց,թե ում եք վստահում պետության ղեկը':

Արթուր Բաղդասարյանը ամփոփ խոսեց նաև հեղափոխության ընձեռած հնարավորություններից և մարտահրավերներից:

''Թավշյա հեղափոխությունը իհարկե որակապես նոր իրավիճակ ստեղծեց մեր երկրում, որի աջակիցն ու կրողը եղավ նաև մեր քաղաքական ուժը: Բայց այսօր մարդիկ սպասում են առարկայական փոփոխությունների, սպասում են սոցիալական ռեալ բարեփոխումների: Այս իմաստով մենք չենք տեսնում պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ: Մենք չենք տեսնում նաև փորձառու և խնդիրներին հրատապ արձագանքելու ունակ քաղաքական թիմ: Այդ պատճառով ներգրավվել ենք այս ընտրապայքարին՝ցույց տալով մեր անցած օրինաստեղծ ճանապարհը և երկիրը առաջտանելու մեր պատկերացումները'':





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: