Ուկրաինայի օմբուդսմենը ուշագնաց է եղել Պորոշենկոյի ելույթի ժամանակ. Տեսանյութ
դիտումներ: 870
Դենիսովան իրեն վատ է զգացել, երբ Պորոշենկոն խոսել է Կերչի նեղուցում միջադեպի վերաբերյալ աշխարհի արձագանքի մասին:
Պորոշենկոն ընդհատել է ելույթը և օգնել նրան բարձրանալ, որից հետո նրան բժիշկներն են օգնություն ցուցաբերել:
«Նա շաբաթական 20 ժամ է աշխատում ուկրաինացի նավաստիներին ազատելու համար», - հայտարարել է Պորոշենկոն` ամբիոնի մոտ վերադառնալով:
Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Արևմուտքն «արագ» արձագանքեց Կերչի նեղուցի միջադեպին: