Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ընդգրկումը ԵԱՀԿ Մինսկի խմբում դրական առաջընթաց կլինի ԼՂ հակամարտության կարգավորման համար. թուրք պատգամավոր


  
դիտումներ: 737

Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության պատգամավոր Մուստաֆա Քաբաքչըն հայտարարել է, որ Թուրքիան պետք է ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների թվում: Քաբաքչըի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի

հակամարտության լուծման հարցում սա դրական քայլ կլինի և մեծ նշանակություն կունենա տարածաշրջանային խնդիրների կարգավորման տեսանկյունից: Պատգամավորը նշել է, թե Թուրքիան այն պետությունն է, որը ձգտում է խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում:

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի փոխնախագահ, ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևան իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է դիմում ներկայացնել Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվը ավելացնելու համար: Նա նշել է, որ առաջարկվելու է խմբում ընդգրկել Գերմանիային և Թուրքիային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: