230 մետր անցնելու համար Թրամփը 8 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունից է օգտվել
դիտումներ: 820
Թերթը նշում է, որ Թրամփը կնոջ` Մելանիայի հետ միասին հանդիպել է Բուշի ընտանիքին: 23 րոպե է տևողությամբ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության «Բլեր հաուս» նստավայրում: Նշվել է, որ Թրամփին նախորդած նախագահ Բարաք Օբաման նստավայր ոտքով է հասել:
Նշվում է, որ հանդիպման օրը անձրև չի տեղացել: Չնայած այդ հանագամանքին` Թրամփը ավտոշարասյուն է օգտագործել, որի համար հարակից փողոցներ են փակվել:
Ավելի վաղ Թրամփը Բուշ ավագի հուղարկավորության ժամանակ անհարգալից վարքի դրսևորման մեջ էր մեղադրվել: