Հայերեն   English   Русский  

Ի դեպ, խոշոր տրամաչափի քաղաքական առաջին գործիչը, որին օգտագործեց ու քցեց Նիկոլը հենց ԼՏՊ-ն էր


  
դիտումներ: 399

ՀԱԿ-ի համակիր ֆրենդերիցս Arshakը գրել է, որ այսպիսով ավարտվեց «ռոբա-սերժական ռեժիմի էպոխան»։

Երբ հարցրի, թե ինչ կասի ԼՏՊ-ի՝ որպես քաղաքական գործոնի, էպոխայի մասին, գրեց, որ ԼՏՊ-ն 98-ի հրաժարականով 1996-ի իր մեղքերի թողություն ստացավ և այլն, մի խոսքով, պատասխանից խուսափեց։

Իսկ իրականում վերջակետ դրվեց նաև ԼՏՊ-ի և ՀԱԿ-ի քաղաքական կարիերայի վրա։ Ինչը ՀԱԿ-ի ջահելների մեծ մասն արդեն հասկացել է․ իրար հերթ չտալով և ՖԲ-գրառումներում էլեկտրոնային տառեր չխնայելով՝ հավատարմության երդումներ են տալիս Նիկոլին։

Ո՛չ հայ-ադրբեջանական «խաղաղասիրության», ո՛չ էլ «ավազակապետության» դեմ պայքարի ոլորտներում ՀԱԿ-ը չկարողացավ մրցակցել Նիկոլի հետ։

Ի դեպ, խոշոր տրամաչափի քաղաքական առաջին գործիչը, որին օգտագործեց ու քցեց Նիկոլը հենց ԼՏՊ-ն էր։

Ինչքան էլ ՀԱԿ-ի նախկին ջահելները փորձեն ապացուցել, որ իրենց հարաբերությունները չաշկա-լոժկա են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: