Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Դոնբասում ընտրությունների կազմակերպման համար


  
դիտումներ: 1116

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատժամիջոցներ կիրառել ինը քաղաքացիների նկատմամբ: Գրում է Gazeta.ru-ն:

«ԵՄ-ի խորհուրդը հաստատել է 9 անձանց նկատմամբ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անօրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սահմանափակող միջոցների սահմանումը», - հայտնել են խորհրդի ներկայացուցիչները:

Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կոչ է արել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ռազմական դրության ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: