Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն` Իտալիայի միջազգային մրցաշարի հաղթող
Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը:
«Վերգանիի Գավաթ»-ի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը: