Գագիկ Ծառուկյանը 12 տարվա մեջ առաջին անգամ մոտեցավ ԱԺ ամբիոնին
Խորհրդարանում թեժ քննարկումներ ու բանավեճ է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի շուրջ։ «Իմ քայլը» դաշինքն ընդդիմադիր փոխնախագահի հարցում սատարում է ԲՀԿ թեկնածուին՝ որպես երկրորդ քաղաքական ուժ, «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է։
Հունվարի 15-ի նիստին ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա խոսքի սկզբում քննադատեց «Լուսավոր Հայաստան»-ին։ «Իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը։ Դե կարելի էր «Իմ քայլ»-ին էլ ասել իրենք չմասնակցեին, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց նա՝ հավելելով․ «Մինչև մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մեկին բան չենք ասի։ Եթե որևէ մեկը փորձի մեզ կպնել, վիրավորել, դրա պատասխանը դակումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»։
Նշենք, որ 2007 թվականից ի վեր գտնվելով խորհրդարանում, սա Գագիկ Ծառուկյանի առաջին ելույթն էր ԱԺ ամբիոնից։