Բաքվում 2019 թվականին ղարաբաղյան կարգավորման իրական քայլերի հույս են հայտնել
Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նշել է, որ հանրապետությունն ակնկալում է, մասնավորապես, առավելագույն ջանքեր Ռուսաստանի կողմից տվյալ կոնֆլիկտի միջազգային-իրավական լուծում գտնելու համար
Ադրբեջանն ակնկալում է, որ այս տարի ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման իրական քայլեր կարվեն: Այդ մասին Մոսկվայում Ադրբեջանին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Ադրբեջանական կողմը արդեն երկար տարիների ընթացքում մշտապես հիշեցնում է սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության մասին, և մենք հույս ունենք, որ Միլանում ձեռք բեված փոխըմբռնումը (2018 թ. դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն ընդունեցին- ծանոթ. ՏԱՍՍ) լավ հիմք կծառայի ինտենսիվ և արդյունքին միտված երկխոսության անցկացման համար,- նշել է դեսպանը:- Ակնհայտ է, որ առկա ստատուս քվոն անընդունելի է և կոնֆլիկտը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ինքնիշխանության հիման վրա»:
«Հուսով ենք, որ այս տարի վերջապես իրական քայլեր կարվեն այդ հնացած կոնֆլիկտի արդար լուծման համար, որը խանգարում է ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,- ասել է դիվանագետը:
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, այլ զինված հակամարտության, որ ծագել է Լեռնային Ղարաբաղը և նրան հարող տարածքները բռնազավթելու և բնիկ ադրբեջանական քաղաքներից ու գյուղերից ադրբեջանական ազգության անձանց արտաքսելու հետևանքով»:
«Կոնֆլիկտի շուտափույթ կարգավորումը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը, տրանսպորտային երակներին և զբոսաշրջության էլ ավելի մեծ զարգացմանը,- ասել է դեսպանը:- Ավելի ակտիվ տնտեսական զարգացումը և մարդկանց բարեկեցության բարելավումը պայմաններ կստեղծեն երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության համար»: Բաքվում ակնկալում են, որ Ռուսաստանը՝ «որպես մեր տարածաշրջանի ամենաուժեղ և խոշոր երկիր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում իրական առավերագույն ջանքեր կգործադրի տվյալ կոնֆլիկտի միջազգային-իրավական լուծումը գտնելու համար»: