Հայերեն   English   Русский  

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին տեղեկացնում և հորդորում է.


  
դիտումներ: 583

Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով

ՀՀ առողջապահական ևաշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել.

.Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում:

. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար:

.Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել:

.Կատարել շենքերի օդափոխություն և խոնավ մաքրում:

.Սահմանափակել զանգվածային միջոցառումները:

.Շենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: