Հայերեն   English   Русский  

Լապշինը կպատմի ադրբեջանական կրակի ներքո ապրող գյուղերի կյանքի մասին


  
դիտումներ: 1672

Իմ այցը բացառապես զբոսաշրջային է: Ուզում եմ ավտոմեքենա վարձել, պտտվել երկրով և տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել:

Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Երկրորդ՝ ես հայտ եմ ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարություն թույլտվություն ստանալու՝ իմ բլոգում ադրբեջանական կողմից կրակի տակ գտնվող գյուղերում ապրող մարդկանց մասին պատմելու համար: Կլինեմ Նոյեմբերյանի շրջանում և մի քանի այլ տեղերում ևս»,- ասաց Լապշինը:

Նա նշեց, որ մինչև փետրվար պատրաստվում է Հայաստանում մնալ:

Անդրադառնալով Ադրբեջանում իր հետ կատարվածին, բլոգերը նշեց. «Լավ կլիներ, որ այն ինչ կատարվեց ինձ հետ Ադրբջանում, չկատարվեր, բայց մյուս կողմից ես եղածին լավատեսությամբ եմ վերաբերվում: Ինձ հետ տեղի ունեցածը գուցե՝ իմ կարիերայում նոր ուղղություն ստեղծելու հնարավորություն դառնա»:

Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի` Լապշինը նշեց, որ ադրբեջանցիները պարզապես հոգնել են Ալիև-Փաշաևներից. «Պետք չէ թերագնահատել ադրբեջանական ժողովրդին, որոնք չնայած աշխատում են դիկտատուրայի մթնոլորտում, սակայն այնտեղ էլ կան շատ կրթյալ, գիտակից մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատ երկրում, և նրանք տեսել են, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել: Կարծում եմ՝ նրանց ցանկանում են, որ իրենց մոտ էլ լինի ամեն ինչ այնպես, ինչպես Հայաստանում էր: Եվ այդ պատճառով էլ ստեղծվում է պարադոքսալ մի իրավիճակ. կարծում եմ՝ առաջիկա տարիներին այնտեղ ինչ-որ բաներ տեղի կունենան, բայց արդեն հարց է, թե արդյոք դա Հայաստանի շահերից կբխի: Որովհետև ինչպիսին էլ լինի Ալիևը, նա կանխատեսելի և վտանգավոր չէ Հայաստանի համար: Նա գուցե ինձ համար վտանգավոր է, բայց ոչ Հայաստանի համար, և հարմար է Ռուսաստանի համար: Այն մարդիկ, որոնք կգան իշխանության՝ ընդդիմադիրները, նրանք հանդես են գալու ավելի շատ հասարակության, քան կլաների շահերից»,- ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: