Տիմոշենկոն սպառնացել է Պորոշենկոյին
Համապատասխան հայտարարությամբ Տիմոշենկոն հանդես է եկել Ուկրաինայի նախագահի թեկնածուի վկայագիր ստանալուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում:
Տիմոշենկոյի խոսքերով` կոռուպցիան «կուլ է տվել» Ուկրաինան և «հենվում է» Պորոշենկոյի վրա:
«Նա ամեն ինչի համար ընտրություններից հետո պատասխանատվություն կկրի` և բանակի համար իր գործարաններից սարքավորումների մատակարարման հետ կապված կոռուպցիայի և արյան առևտրի համար: Նա պատասխանատվություն կկրի այն բանի համար, որ հինգ տարիների ընթացքում երկրի ոչնչացմամբ է զբաղվել», - ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին:
Անցյալ տարի Տիմոշենկոն Պորոշենկոյին մեղադրել էր «ճնշման և ահաբեկչության» մեջ: