ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ Է,Վարդան Վարդանյան
ֆբ գրառում
Այս մոտեցման հիմքում դրված է «լավ ապրելը վեր է ամեն ինչից» «փիլիսոփայությունը»՝ առանց այլընտրանքները բացահայտելու: Այս մոտեցման հիմքում դրված է շանտաժ: Ղարաբաղը կապելով կեցության հետ՝ դուք հասարակական գիտակցության մեջ ներդնում եք մի արատավոր գաղափար՝ Ղարաբաղը «բալաստ» է: Սա սարսափելի ապագա է կամ եթե կուզեք ապագայի բացակայություն:
Այսպիսի մոտեցումը ենթադրում է , որ կան «մենք» ու «նրանք» և «նրանք»-ը Ղարաբաղն է, որ ծանր կախված է «մեր» ոտքից: Այս մոտեցման հայրը ԼՏՊ-ն է, որը մինչ այսօր պնդում է իր «հայրությունը»: Այժմ արդեն հասկանալի՞ է 2008թ. հակաղարաբաղյան բառապաշարը:
Մինչդեռ իրականում Ղարաբաղի խնդիրն աստծո պարգև է մեզ համար:
Հարցն այն է թե ինչպես օգտվել այդ պարգևից:
Մի՞թեՂարաբաղի շնորհիվ չի ստեղծվել մեր բանակը, որին իրապես հարգում են աշխարհում, մի՞թե այն էապես չի լուծել պետության ճանաչելիության խնդիրը, մի՞թե դրա շնորհիվ չի սահմանվել մեր ազգային հպարտության նոր նշաձողը, մի՞թե այն չի նպաստել ազգային ինքնության հստակեցմանն ու չի արթնացրել մեր և օտարների կողմից վաղուց կորսված հայի, որպես արժանապատիվ ու հպարտ ազգի ընկալումը:
ՄԻԹԵ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵԻՆ ԴԻՏԱՐԿԵԼ ՄԵԶ , ՈՐՊԵՍ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԶՈՀԻ: Ինչու՞ մենք երբևիցե չենք խոսում այն մասին, թե ինչ վիճակում կլիներ մեր պետությունը, եթե չլիներ Ղարաբաղի խնդիրը: Մի՞թե ավելի հավանական չէ, որ մենք շատ, բազմապատիկ շատ ավելի վատ վիճակում լինեինք:
Այսպիսի մոտեցումը լիովին տեղավորվում է իրերի բնական դասավորության շրջանակներում, այդպես է ձևավորվում պատվավոր ազգը՝ պատերազմ-հաղթանակ-պտուղներ: Պատերազմ-հաղթանակ… և մենք կանգ ենք առել: Մենք չենք տեսնում պտուղները: Մենք չենք տեսնում պտուղները, որովհետև դեռևս չի ձևավորվել ազգային քաղաքական էլիտա, որը հասկանում է, որ ընտրությունների ազատ արդար թափանցիկ անցկացնելու պրիմիտիվ ու չտես մոտեցումը երկրորդական, երրորդական է: Դա ցավոք շուտ չի լինի՝ այնպես որ մեր պետությունն ունի մեկ խնդիր՝ ցանկացած իշխանություն գոնե պարտավոր է պահպանել ստատուս քվոն մինչև կհայտնվի պատասխանատու քաղաքական էլիտա: Մի համեմատություն անենք, ելնելով մարդկության կուտակած ամենակարևոր փորձից՝ ամեն ինչի համար պետք է վճարել:
Վրաստանը անկայուն և ամենայն հավանականությամբ ժամանակավոր տնտեսական հաջողությունների դիմաց վճարել է Աբխազիայով ու Հարավային Օսեթիայով: Ադրբեջանը վճարել է գիտեք թե ինչով, իսկ նավթը նրանք այդպես էլ ունեին:
Մենք վճարել ու վճարում ենք շրջափակմամբ՝ նվաճած ազատության ու տարածքների դիմաց: Դե համեմատեք , մի անգամ էլ : Մեր ունեցած հասարակության պարագայում ենթադրելի է երկրի տնտեսական վիճակի, արտագաղթի ու մնացած պրոբլեմների հակադրումն այս պտուղներին, սակայն դա արդեն բացարձակապես այլ թեմա է ու բացատրության կարիք չունի՝ կամ հասկանում ես կամ ոչ:
P.S. 1 Այս ամենից բոլորովին չի հետևում, թե ընտրությունները կարևոր չեն կամ ամեն ինչ հրաշալի է մեր երկրում: Խնդիրն առաջնահերթությունների ընկալման մեջ է:
PS. 2 Թե չէ թավիշ, մարտի 1, կոռուպցիա, Շվեյցարիա, տոնածառ, ֆլան- ֆստան: