Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 682
«Երբ ես նախագահ դարձա, ԻՊ-ը Սիրիայում դուրս եկավ վերահսկողությունից և անկառավարելի դարձավ: Այդ ժամանակից ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել, հատկապես վերջին հինգ շաբաթների ընթացքում: «Խալիֆայությունը շուտով կկործանվի, ինչը երկու տարի առաջ անհավանական էր թվում», - գրել է Թրամփը թվիթերում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 6-ին Վաշինգթոնում կքննարկեն ահաբեկիչների դեմ գործողության հետագա պլանները: