Հայերեն   English   Русский  

Ուիթնի Հյուսթոնի դուստրը կոմայի մեջ է հայտնվել


  
դիտումներ: 940

Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին անգիտակից վիճակում գտել են լոգարանում:

21-ամյա աղջիկը այժմ գտնվում է կոմայի մեջ, սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ նրա գլխուղեղի գործունեությունը զգալիորեն նվազել է:

Ուիթնի Հյուսթոնի դուստրը

Միևնույն աղբյուրը հայտնել է, որ պատահականություն չէ, որ Բոբի Քրիստինային գտել են միևնույն վիճակում, ինչ նրա մայրիկին, որը երեք տարի առաջ մահացել էր լոգարանում թմրանյութերի մեծ չափաբաժնի օգտագործման հետևանքով: Իր մայրիկի մահից հետո Բոբի Քրիստինայի խնդիրները ավելի են խորացել, քան որևէ մեկը կարող էր նկատել:

Բոբիի հայրը Բոբի Բրաունը այժմ դստեր կողքին է և աղոթում է նրա ապաքինման համար:

Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է Բոբի Քրիստինան այդ վիճակում հայտնվել իր տանը, որտեղ նա ապրում իր ամուսնու Նիք Գորդոնի հետ: Ինչևէ, ընտանիքի անդամները այժմ հայտնում են, որ Բոբի Քրիստինան վերջին երեք տարների ընթացքում տանջալից կյանքով է ապրում՝ փորձելով հայտնի դառնալ որպես երգչուհի և միևնույն ժամանակ սգալով իր սիրելի մայրիկի մահը:

Բոբիի ամուսին Նիք Գորդոնը նրան գտել է անգիտակից վիճակում իրենց Ռոզուելլի տանը, որտեղ նախկինում նրանք բնակվում էին Հյուսթոնի հետ:

Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է աղջիկը անգիտակից վիճակում հայտնվել, քանի որ ոստիկանությունը տանը թմրանյութ չի հայտնաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: