Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան փողոցինը։
Շեֆլերա կամ “հովանոցային ծառ” (Schéfflera) - Այս բույսը բառացիորեն ստեղծված է այն տարածքների համար, որտեղ ծխում են։ Այն հիանալիորեն չեզոքացնում է նիկոտինն ու այլ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ։
“Ոսկե սցինդապսուս” (Epipremnum аureum) -մաքրում է բնակարանը բենզոլից։ Դրա լայն տերևները անմիջապես կլանում են այդ նյութի հսկայական զանգված։ Այն աճում է արագ, իսկ ջրել պետք է ոչ հաճախ։
“Դրացենա” (Dracaena) -Այս բույսը չեզոքացնում է ֆորմադեհիդների թունավոր գոլորշին, որը, ճիշտ է, քիչ, բայց տարածում են լաքերը, սոսինձները, կահույքը։
“Քլորոֆիտում” (Chlorophytum)- բավականին արդյունավետ է աշխատում արտանետված գազերի կլանման հարցում. այս պատճառով այն առավել ձեռնտու է բնակելի շենքի առաջին և երկրորդ հարկի բնակիչների համար։
“Էլեգանտ համեդորեա” կամ սենյակային պալմա (Chamaedorea)- այս բույսը ակտիվ խոնավացնում է օդը ու զտում այն վնասակար նյութերը, որ ստացվում են պլաստմասե իրերից։
Բաղեղ (Hedera helix) “Ֆիկուս Բենջամինա” (Ficus benjamina)
վերջին երկու բույսերն էլ ռեկորդային արդյունք են գրանցում սենյակի օդի մաքրման հարցում։ Սրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, այդ թվում՝ ֆորմալդեհիդը, բենզոլն ու ամոնիակը։ Իսկ Ֆիկուսը մագնիսի նման կլանում է սենյակի փոշին։ Մաքրե՛ք Ձեր սենյակի օդը գեղեցիկ բույսերի միջոցով և եղե՛ք առողջ։