Հայերեն   English   Русский  

Օբամայի բյուջեի օրինագծում առաջարկվում է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը


  
դիտումներ: 1385

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հայտնել է, որ Օբամայի վարչակազմի հրապարակած բյուջեի նախագծում կոչ է արվում կրճատել ԱՄՆ-ի տնտեսական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին ՝ միևնույն ժամանակ պահպանելով երկու երկրներին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը:

Նախագահը առաջարկում է 2016թ-ի ֆիսկալ տարվա համար Հայաստանին հատկացնել 18,360,000դոլար և եթե կոնգրեսը հաստատի այդ առաջարկը, ապա սա կլինի Հայաստանի անկախությունից հետո երկրին երբևէ հատկացված ամենաքիչ օգնությունը: Հայաստանին հատկացվող օգնության չափի վերաբերյալ Սպիտակ տան առաջարկը 2 միլիոն դոլարով պակաս է 2014թ-ի ֆիսկալ տարվա տնտեսական օգնությունից և Կոնգրեսի հայ աջակցության խմբի նամակում առաջարկած 40 միլիոն դոլարի կեսից էլ քիչ է:

Սպիտակ տան առաջարկը պահպանում է ռազմական օգնության հավասարությունը՝ միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների մասնակցելու համար հատկացնելով 600,000 դոլար, իսկ օտարերկրյա ռազմական ֆինանսների համար 1,700,000 դոլար:

Վարչակազմի առաջարկը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղին հատկացվող որևէ օգնություն՝ չնայած անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տարեկան 2,000,000 դոլար է հատկացրել այդ նպատակով:

Առաջիկա ամիսների ընթացքում Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կաշխատի Կոնգրեսի հայ աջակցության խմբի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ, որպեսզի մեծացնեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակությունը և զրոյացնեն Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ է արել Կոնգրեսին օտարերկրյա օգնության օրինագիծը քննարկելու ժամանակ մեծացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը և հանել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

Ըստ բյուջեի նախագծի առաջարկվում է Հայաստանին հատկացնել 18,360,000 դոլար, Ադրբեջանին՝ 7,978,000 դոլար, իսկ Վրաստանին 50,552,000 դոլար տնտեսական օգնություն, միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների մասնակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին հավասարապես հատկացնել 600,000 դոլար, իսկ օտարերկրյա ռազմական ֆինանսների համար երկու երկրներին կրկին հավասարապես հատկացնել 1,700,000 դոլար:
Economic Support FundForeign Military FinancingInt'l Military Education & TrainingInt'l Narcotics Control & Law Enforcement
Armenia$18,360,000$1,700,000$600,000$1,700,000
Azerbaijan$7,978,000$1,700,000$600,000$800,000
Georgia:$50,552,000$ 0$2,200,000$3,500,000




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: