Հայերեն   English   Русский  

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը


  
դիտումներ: 1077

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։

«Ինչպես նախկինում նշել էի Սահմանադրական դատարան ներկայացվել էին երեք դիմումներ: Առաջին դիմումը թեև վարույթ չընդունվեց, բայց չափազանց կարևոր հարցադրման վերաբերյալ սպառիչ պատասխան տրվեց՝ աշխատակարգային որոշմամբ, այն է՝ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական և համապարտադիր լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ հարցերին:

Հունվարի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել էր երկրորդ դիմումը որը վերաբերում էր քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին, որով առաջանում է արդար դատաքննության և օրինականության սահմանադրական իրավունքի և սկզբունքի խախտման իրավիճակ, քանի որ վճռաբեկ դատարանը կիրառում է գործն ըստ էության չլուծող ինչպես օրինակ կալանքի որոշումն է այն լիազորությունները որոնք վերաբերում են գործն ըստ էության լուծող դատական ակտերին:

Եվ առհասարակ վճռաբեկ վարույթում կալանքի քննության ողջամիտ ժամկետներում քննության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ իրավունքի բացին: Փետրվարի 12-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ որոշել է վարույթ ընդունել և դատաքննությունը սկսելու օր է դիտարկել ապրիլի 9-ը»,- «Փաստինֆո»-ին ասաց Արամ Վարդևանյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: