Հայերեն   English   Русский  

Մադուրոն հայտարարել է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ասիա ավելի շատ նավթ մատակարարելու մտադրության մասին


  
դիտումներ: 450

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, որ երկիրը պատրաստվում է ավելացնել Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով ասիական երկրներ նավթի մատակարարման ծավալները: Այդ մասին Մադուրոն հայտարարել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` տարիներ շարունակ Վենեսուելան հետաձգել է իր նավթի մատակարարումը Ասիա: Ինչպես նշվել է, Վենեսուելայի նախագահը հատկապես հույսեր է կապում Հնդկաստանի շուկայի հետ:

«Դա հաջողության ուղի է, ամեն տարի նրանք (ասիական երկրներ) ավելի ու ավելի մեծ քանակությամբ նավթ են գնում», - հայտարարել է Մադուրոն:

Միևնույն ժամանակ, նա դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «աղտոտված ձեռքերից», որը ըստ նրա կարծիքով «վնասում է Վենեսուելային»:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ PDVSA պետական նավթային ընկերության դեմ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը փլուզում է սպառնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: