Հայերեն   English   Русский  

Իլինոյսում հրաձգություն է իրականացվել


  
դիտումներ: 482

Միացյալ Նահանգների Իլինոյիս նահանգի Ավրորա քաղաքում աշխատանքից հեռացվելու պատճառով տղամարդը կրակոցներ է արձակել։ Այդ մասին հայտնում է ABC 7 հեռուստաալիքը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։

Ինչպես նշվել է, խոսքը Henry Pratt 4 ընկերության 45-ամյա աշխատակից Գերի Մարտինի մասին է:

Հեռուստաընկերության տվյալներով՝ խորհրդակցության ընթացքում նա տեղեկացել է իր պաշտոնանկության մասին, ապա հրաձգություն իրականացվել: Դրանից հետո նա դուրս է եկել ընկերության տարածքից և շարունակել կրակել:

Ընդգծվում է, որ այդ ձեռնարկությունում 15 տարի շարունակ նա գանձող է աշխատել:

Այդ պահին հայտնի է, որ հրաձգության հետևանքով հինգ հոգի է զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը հստակեցրել է Իլինոյիս նահանգում հրաձգության հետևանքով զոհերի թիվը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: