Հայերեն   English   Русский  

Նյու Յորքում 7 մարդ է զոհվել գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով


  
դիտումներ: 627

Նյու Յորքի հյուսիսային հատվածի երկաթգծի վրա միջքաղաքային գնացքը մխրճվել է ավտոմեքենայի մեջ, որի հետևանքով շուրջ յոթ մարդ է մահացել:

Մեկ տասնյակից ավել մարդ վնասվածքներ է ստացել:

Պատահարի հետևանքով մահացածներից վեցը գնացքի ուղևորներ են եղել, իսկ յոթերորդը մեքենայի կին վարորդը:

Դեպքի ժամանակ գնացքում շուրջ 650 ուղևոր է եղել:

Շուրջ 400 ուղևորների ապաստան են տրամադրել ալպինիզմի մարզադահլիճում, մինչ նրանց տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսները տեղ կհասնեն:

12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց վիճակը դեռևս պարզ չէ:

Տրանսպորտի ազգային անվտանգության խորհուրդը խումբ է ուղարկել վթարի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: