Հայերեն   English   Русский  

Քաշմիրում Հնդկաստանի օդուժին պատկանող ինքնաթիռ է կործանվել


  
դիտումներ: 512

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ջամմու և Քաշմիր նահանգներում հնդկական օդուժին պատկանող ինքնաթիռ է կործանվել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, ըստ նախնական տվյալների, միջադեպի հետևանքով զոհվել է երկու օդաչու և մեկ քաղաքացիական անձ:

Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ դա տեղի է ունեցել Պակիստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին:

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը Հնդկաստանի հետ տարաձայնությունների սրման պայմաններում ետ է կանչել իր դեսպանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: