Հնդկաստանը և Պակիստանը փակել են օդային տարածությունը
Միջազգային չվերթներ իրականացնող օդանավերը ստիպված են այլ երթուղիներ փնտրել:
Նշվում է, որ Պակիստանն անմիջապես դադարեցրել է նաև ներքին և միջազգային չվերթների իրականացումը Իսլամաբադի, Լահորի, Մուլթանի, Ֆեյսալաբադի, Սիալքոտի օդանակայաններ, իսկ Հնդկաստանը տարանցիկ ինքնաթիռների համար փակել է Ամրիտցար քաղաքի երկինքը:
The Economic Times պարբերականի տվյալներով` հնդկական իշխանությունները ավիաընկերություններին տեղեկացրել են Ջամմու և Քաշմիր նահանգների և Ուտարակխանդի նահանգի Դեհրադուն քաղաքի օդանավակայանների փակման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնդկական օդուժը գնդակոծել է պակիստանյան F-16 կործանիչը, որը խախտել է երկրի օդային տարածքը: Մինչ այդ, Պակիստանը Հնդկաստանի օդուժին պատկանող երկու ինքնաթիռ էր խոցել վիճահարույց Քաշմիրի վրա: