Ուկրաինայում Տիմոշենկոյին 187 հազար դոլար են առաջարկել ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու համար
դիտումներ: 529
Նշվում է, որ Տիմոշենկոյին երկու քաղաքացի առաջարկել է 187 հազար դոլար նախագահական մրցավազքից հրաժարվելու համար:
Լուցենկոն հստակեցրել է, որ Տիմոշենկոյին գումար առաջարկած անձինք արդեն ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են քվեարկության իրավունքի իրականացման խոչընդոտման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պահանջել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրություններից դուրս հանի իր ազգանունը կրող թեկնածու Յուրի Տիմոշենկոյին:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2019 թ. մարտի 31-ին: