Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի ԿԸՀ-ն նախագահի 39 թեկնածու է հաստատել


  
դիտումներ: 532

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել է հաստատել նախագահական ընտրություններում 39 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակը: Այս մասին հաղորդագրություն տարածել է ընտրական հանձնաժողովի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Մարտի 8-ի գիշերը տեղի ունեցած նիստի ժամանակ Ուկրաինայի ԿԸՀ անդամները չեղյալ են համարել Եվգենի Մուրաևի, Դմիտրի Գնափի և Դմիտրի Դոբրոդոմովի թեկնածությունների գրանցումը:

«Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար 5 թեկնածուների գրանցումը չեղարկելուց հետո ընտրությունների օրը քվեաթերթիկում կներառվեն 39 թեկնածուների անուններ և ազգանուններ», - հայտնել են Ուկրաինայի ԿԸՀ-ից:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Մուրաևը հրաժարվել էր առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: