Սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննության համար կդիմեն միայն պոլիկլինիկաներ
դիտումներ: 604
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը:
2017թ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող էին անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում: