Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին որոշել է Ուկրաինա վերադառնալ


  
դիտումներ: 496

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` նա հույս ունի ապրիլի 1-ին վայրէջք կատարել Կիևի օդանավակայանում:

Նա նաև հավելել է, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն չի կարողանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնել:

Սահակաշվիլին ընդգծել է, որ արդեն ինքնաթիռի տոմս է գնել:

Ավելի վաղ Սահակաշվիլին պատմել էր Ղրիմը ԵՄ-ի անդամակցության հետ փոխանակման Պորոշենկոյի մտադրության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: