Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Ռուսաստանին


  
դիտումներ: 558

Ղրիմը Ռուսաստանին միացնալու հինգերորդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ կոչ է արվել թերակղզին «վերադարձնել» Ուկրաինային: Գրում է Russian.rt.com-ը:

Դաշինքը հինգ տարվա վաղեմության իրադարձությունները «միջազգային իրավունքի լուրջ խախտում ն և եվրոատլանտյան անվտանգության համար մարտահրավեր» է անվանել:

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ ակտը, որը մենք չենք ճանաչում և չենք ճանաչի: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին վերադարձնել Ղրիմը Ուկրաինային», - նշվել է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ում նաև հայտարարել են, որ «սովորական» գործերի ընթացքին վերադարձ չի կարող լինել, մինչեւ «Ռուսաստանի գործողություններում հստակ և կառուցողական փոփոխություններ չգրանցվեն»:

Ավելի վաղ Եվրամիությունը վերահաստատել էր Ղրիմում հանրաքվեի արդյունքների չճանաչումը:

Ղրիմը դարձավ Ռուսաստանի տարածաշրջան 2014 թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի ընթացքում բնակիչների մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: