Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին


  
դիտումներ: 655

Ռուսաստանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ճանաչեն Ղրիմի բնակիչների ընտրությունը, որոնք հինգ տարի առաջ քվեարկեցին Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Այդ մասին նշվել է Ղրիմի և Սևաստոպոլի մասին Եվրամիության և ՆԱՏՕ-ի հայտարարությունների հետ կապված Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունների մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Դիվանագետները հույս են հայտնել, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այլևս չեն «զբաղվի քաղաքականությամբ» և վերջապես կլսեն Ղրիմի ժողովրդի ձայնը:

«Ժամանակն է ճանաչել Ղրիմի և Սևաստոպոլի ժողովրդի կողմից արված ժողովրդավարական ընտրությունը և ուշադրություն դարձնել Ռուսաստանի Դաշնության կազմում նրանց կյանքի դրական փոփոխություններին, ինչպես արդեն արել են արևմտյան երկրների հասարակական և քաղաքական շրջանակների շատ ներկայացուցիչներ», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր Ղրիմում հանրաքվեի արդյունքների չճանաչման մասին: Այնուհետև ՆԱՏՕ-ն Ղրիմը Ռուսաստանին միանալու տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ էր արել թերակղզին վերադարձնել Ուկրաինային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: