Մարտի 20-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջուդի լեռան մոտակայքում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով ծանր վիրավորում է ստացել ժանդարմերիայի զինծառայող
Ըստ թուրքական աղբյուրի պայթուցիկը տեղադրվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից։
Վեց օր անց վերջինս մահացել է հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։