Հնդկաստանը բարեհաջող հակաարբանյակային զենք է փորձարկել
դիտումներ: 369
Ինչպես հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, երկիրն այժմ «խոշոր տիեզերական տերությունների շարքում է ներառվել»:
«A-SAT հրթիռը նոր ուժ կփոխանցի Հնդկաստանի տիեզերական ծրագրին: Ես հավաստիացնում եմ միջազգային հանրությանը, որ մեր հնարավորությունները չեն օգտագործվի որևէ մեկի դեմ, դա Հնդկաստանի պաշտպանական նախաձեռնությունն է իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարել է Հնդկաստանի վարչապետը ժողովրդին ուղղված ուղերձի շրջանակներում:
2018 թ. հոկտեմբերին հայտարարվել էր, որ Հնդկաստանը Agni-1 բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում է իրականացրել: