Հայերեն   English   Русский  

Ռուսները թուրքերին վստահեցնում են, որ S-400-ները կմատակարարվեն Թուրքիային


  
դիտումներ: 413

«Չնայած բոլոր ճնշումներին, Ռուսաստանը, միևնույն է, մատակարարելու է ռուսական S-400 զենիթահթրռային ՀՕՊ համակարգերը Թուրքիային»,

- հայտարարել է ռուսական «Ростех» ռազմարդյունաբերական ընկերության միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը:

«Բոլոր տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։ Սակայն, որքան ինձ հայտնի է, Էրդողանն այդ հարցում ունի հստակ և հետևողական դիրքորոշում, որը ենթադրում է ռուս-թուրքական պայմանագրի բոլոր կետերի իրականացումը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե ռուսական համակարգերը, ի վերջո, մատակարարվեն Թուրքիային։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: