Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանին կհետազոտի Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբանը


  
դիտումներ: 411

«Նաիրի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին առաջիկայում կհետազոտի Փարիզում հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը։

NEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի ուռուցքաբանը Հայաստանում է և Գրիգորյանի հարազատները դիմել են նրան, որպեսզի հետազոտի կալանքի տակ գտնվող գեներալին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գրիգորյանի պաշտպանների խոսքով՝ Գրիգորյանի վիճակը գնալով վատացել է, ինսուլինի չափաբաժինը հասել է 100 միավորի, այն դեպքում, երբ միջազգային իրավանորմով 50–60 միավորից բարձր ինսուլին ստանալը համարվում է կյանքի համար վտանգավոր։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: