Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում քվեաթերթիկների 70% հաշվարկից հետո Զելենսկին շարունակում է առաջատար մնալ


  
դիտումներ: 459

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեաթերթիկների 70% հաշվարկից հետո շոումեն Վլադիմիր Զելենսկին շարունակում է առաջատար մնալ: Գրում է Russian.rt.com-ը:

Զելենսկին հավաքել է ձայների 30,45%-ը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,19%:

Նման տվյալներ տրամադրել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Զելենսկին և Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ են անցնում:

Երրորդ տեղը զբաղեցնում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ ձայների 13.15%-ով, որին հաջորդում է ընդդիմադիր թեկնածու Յուրի Բոյկոն (11.55%):

Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախօրեին կայացած նախագահական ընտրություններին մասնակցել է բնակչության 63,52%-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: