Չինաստանում 30 մարդ է զոհվել անտառի հրդեհը մարելիս
դիտումներ: 450
Բոլոր զոհվածները մասնակցում էին հրդեհի մարմանը, որը բռնկվել է անցած շաբաթ օրը:
Հրդեհի դեմ պայքարին ուղղվել է գրեթե 630 մարդ, որոնցից 30-ը անհետ կորել են, երբ ուժեղ քամու հետևանքով կրակը կտրուկ փոխել է արագությունը և տարածման ուղղությունը: Երկօրյա որոնողական գործողություններից հետո, որոնց մասնակցել են նաև զինվորականներ, բոլոր անհետ կորածները համարվել են զոհված:
Կռիվը կրակի դեմ շարունակվում է:
.