Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն մտադիր է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 314

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սամանել, որոնք հարված կհասցնեն էկոնոմիկայի այն սեկտորներին, որոնց վրա սահմանափակող միջոցներն ավելի վաղ չէին անդրադարձել: Գրում էGazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ձգտում է պահպանել իրանական էկոնոմիկայում «սառեցման ազդեցությունը»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բիզնեսը շարունակի կարծել, որ ներկայումս Իրանի հետ գործնական հարաբերություններ վարելը սարսափելի գաղափար է», - հայտնել է աղբյուրը:

Նա ընդգծել է, որ նոր պատժամիջոցները կարող են Իրանի դեմ սահմանվել ընթացիկ տարվա մայիսին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: